Սիրայում Թուրքիայի գործողությունները կարող են Ադրբեջանի ակտիվացման առիթ դառնալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մմուլի ասուլիսում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով, Թուրքիայի գործողությունների ֆոնին Ադրբեջանն արդեն ոչ ադեկվատություն է դրսեւորում: «Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից, զգալով աջակցություն եւ տեսնելով Թուրքիայի ակտիվությունը»,-ասաց Զաքարյանը:

Պատգամավորը նաեւ ընդգծեց, որ Ադրբեջանի ոչ ադեկվատ գործողություններին կհետեւեն միջազգային պատժամիջոցներ: «Եթե նման բան տեղի ունենա, ապա Հայաստանը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի եւ արժանի հակահարված տա ադրբեջանական ագրեսիային միջազգային ասպարեզում եւ ոչ մի կերպ չտրվի թուրք-ադրբեջանական սադրանքին»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը: