Բժշկության կամ ֆիզիլոգիայի ոլորտում 2012  թ-ի Նոբելյան մրցանակը հանձնվել է ճապոնացի գիտնական Սինյե Յամանակիին եւ բրիտանացի կենսաբան Ջոն Հերդոնին: Գիտնականները պարգեւատրվել են ցողունային բջիջների եւ կենդանիների կլոնավորման աշխատանքների համար:

Այս մասին հոկտեմբերի 8-ին Սթոքհոլմում հայտարարել է Թագավորական բժշկական ինտիտուտին կից Նոբելյան հանձնաժողովը: ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում Նոբելյան դափնեկրի անվան հայտարարությամբ էլ  մեկնարկել է  Նոբելյան 111-րդ շաբաթը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր Սթոքհոլմում հոկտեմբերի 9-ին կհայտարարվի ֆիզիկայի Նոբելյան հանձնաժողովի որոշումը, հոկտեմբերի 10-ին` քիմիայի, հոկտեմբերի 12-ին Օսլոյում` խաղաղության դափնեկրի անունը: Տնտեսագիտական  մրցանակի հաղթողը կհայտարարվի հոկտեմբերի 15-ին: Շվեդիայի ակադեմիան դեռեւս չի հայտարարել գրականության ոլորտում իր որոշման հրապարակման ամսաթվի մասին, սակայն, ավանդաբար, դա տեղի է ունենում հոկտեմբերի հինգշաբթի օրերից մեկում:

Նոբելյան հանձնաժողովը բաղկացած է մշտական 5 անդամներից, որոնք իրավունք ունեն փորձագետներ հրավիրել խորհրդակցության համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նոբելյան հանձնաժողովները մինչեւ վերջին պահը ոչինչ չեն հայտնում: