Հոկտեմբերի 8-ին 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիական ծովածոցում ` Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի ափերին : Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 23:26-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:26-ին): Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկնետրոնը գտնվել է մեքսիկական Տոպոլոբամպո քաղաքից 73 կմ հեռավորության վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավերածությունների եւ զոհերի մասին տվյալներ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:




























