Փարիզի`  համաշխարհային ճանաչում ունեցող Պիեռ-Լաշեզ գերեզմանոցը նոր առցանց  ծառայություն է մատուցում: Նրանք, ովքեր ինչ որ պատճառով չեն կարող մասնակցել թաղման արարողակարգին, հնարավորություն կունենա հրաժեշտի արարողությանը հետեւել ինտերնետով:

Թաղման դիտումն արժե 195 եվրո: Կանոնակարգի համաձայն` արարողությունը կարող են միաժամանակ դիտել 200 օգտատեր, գրում է MIGNews-ը:

Հաղորդվում  է, որ գերեզմանոցի տնօրինությունը, հասկանալով իրավիճակի նրբությունը, ձեռնարկել է զգուշության բոլոր միջոցները եւ խստորեն կհետեւի առցանց  հեռարձակման գործընթացը, որպեսզի խուսափի անձնական կյանքի կողմնակի միջամտությունից եւ կանխարգելի ողբերգական դեպքի հնարավոր շահարկումները:

Համաշխարհային մեծության աստղերի` Մայքլ Ջեքսոնի եւ Ուիթնի Հյուսթոնի թաղումներից հետո, որոնց արարողակարգը ուղիղ եթերով ցուցադրվել է ողջ աշխարհում, նորարարությունը մեծ ընդունելության է արժանացել: Ֆրանսիական 5 քաղաքներում արդեն կիրառում են փարիզյան գործընկերների փորձը: