ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումները Սիրիա, նախազգուշացնելով, որ ճգնաժամը սպառնալիք է ողջ տարածաշրջանի կայունության համար:

Հանդես գալով Ստրասբուրգում կազմակերպված միջազգային կոնֆերանսում, նա հայտարարել է, որ ինքը խորապես մտահոգված է զենքի շարունակվող հոսքով, որը մատակարարվում է ինչպես Սիրիայի կառավարությանը, այնպես էլ՝ ընդդիմությանը: Բան Կի-մունը նաեւ հավելել է, որ քաղաքական լուծումը միակ ընդունելին է ճգնաժամը հաղթահարելու համար, հաղորդում է Associated Press-ը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը թուրք-սիրիական հակամարտության ծավալումը, ինչպես նաեւ ազդեցությունը Լիբնանի վրա համարել է «ծայրահեղ վտանգավոր»: Նրա խոսքով, այս շաբաթ տարածաշրջան կվերադառնա ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին՝ սիրիական ճգնաժամից դուրս գալու ելքեր որոնելու միջազգային ջանքերը շարունակելու համար: