Հունգարիայի հիմնարար իրավունքների օմբուդսմեն Մատե Սաբոն հայտարարել է, որ արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչը այդպես էլ օրենքով սահմանված 15-օրյա ժամկետում չի պատասխանել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ իր հարցմանը:

Նախարարությունում օմբուդսմենին պատասխանել են, որ Թիբոր Նավրաչիչը սեպտեմբերի 19-ին արդեն պատասխանել է նամակին եւ Սաբոյին խնդրել է գաղտնի փաստաթղթերից օգտվելու պաշտոնական հայտ ներկայացնել, հայտնում է «Budapest Times»-ը:

Նախարարությանը հասցեագրված իր նամակում օմբուդսմենը հիշեցրել է, որ  ըստ հունգարական օրենքների, արտահանձնումը կարելի է իրականացնել  միայն այն դեպքում, եթե երկրորդ կողմը երաշխավորում է Հունգարիային, որ դատապարտյալը  ազատազրկման մնացած մասը կանցկացնի բանտում: