Էրիթրեայի նախագահի երկու օդաչուները փախել են երկրից նրա անձնական ինքնաթիռով: Կապիտաններ Յոնաս Վոլդիբն ու Մեկքոնեն Դեբասաին թիվ մեկ ինքնաթիռով հոկտեմբերի 2-ին ժամանել են Սաուդիան Արաբիա:

Առեւանգված ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիզան քաղաքի օդանավակայանում` սաուդիան երկու F-15 կործանիչների ուղեկցությամբ, որոնք ինքնթիռին հանդիպել են Կարմիր ծովի վրա: Տեղ հասնելուն պես` Վոլդիբն ու Դեբասաին ապաստան են խնդրել եւ չեն մերժվել: Ներկայումս օդաչուների գտնվելու վայրը անհայտ է, հաղորդում է NEWSru.com-ը:

Որոշ տվյալներով օդաչուները մասնակցել են Էրիթրեայի ռեժիմի ամենանուրբ առաքելություններին: Օրինակ նախագահի հրամանով նրանք զենք են մատակարարել Սոմալիի մահմեդական «Ալ-Շաբաբ» խմբավորմանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ օդաչուները դասալքել են` մեկնելով Սաուդիան Արաբիա:  2010 թ-ին էրիթրեյացի 20 սպաներ փախել են հարեւան Եթովպիա: Երկիրը շարունակում են լքել նաեւ քաղաքացիները. Բնակչությունը փորձում է հատել  սահմանը ոտքով, դիվանագետները ապաստան են խնդրում այն երկրներից, որտեղ նրանց գործուղում է ռեժիմը: Սակայն ամենանշանակալից դեպքը տեղի  է ունեցել Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերի  ժամանակ, երբ փախուստի է դիմել այն թեթեւ ատլետը, ում վստահվել էր  տանել Էրիթրեայի դրոշը: