Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Հարություն Հ.-ն եւ հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.00-ից  23.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատշգամբի դուռը բացելով, 1984 թ. ծնված Անահիտ Բ.-ի բնակարանի ննջասենյակից գողացել են «HP Կոմպակտ-651» տեսակի նոթբուք  համակարգիչ` պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:

Հոկտեմբերի 6-ին ոստիկանության ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական  միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հիշյալ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Ռոման Ս.-ն:

Նույն օրը Ռոման Ս.-ն բերման է ենթարկվել բաժին եւ ներկայացվել քննչական բաժանմունք` հարցաքննության:

Ռոման Ս.-ն  ձերբակալված է:

Գողոնն առգրավված է:

Նախաքննությունը շարունակվում է: