Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի Պֆունտեն կոմունայի ֆերմեր Բենի Մայերը աճեցրել է ամենածանր դդումը: Զեեգրեբեն քաղաքի տոնավաճառում վաճառքի հանված դդումը կշռում է 768,5 կգ:
Այս ձեռքբերումն, ի դեպ, ոչ ոքի չի զարմացրել, քանի որ Բենի Մայերն արդեն հայտնի է որպես երկրում ամենախոշոր դդումներն աճեցնող: Այս տարի նրա հաստափոր «մրցանակակիրները» գյուղատնտեսական դիտման ժամանակ զբաղեցրել են առաջին հինգ տեղերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Հիմա Մայերը լրջորեն մտադիր է պայքարել Եվրոպա մայրցամաքում ամենախոշոր դդում աճեցնողի տիտղոսի համար: Դրա համար նա իր «ստեղծագործության» հետ գնացել է Գերմանիայի Լյուդվիդսբուրգի տոնավաճառ:: Շվեյցարացու շանսերը փոքր չեն:
Եվրոպայի «ռեկորդակիրը», որն աճեցրել էր ֆրանսիացի Մահդի Դաոն 2009 թվականին, կշռում էր 38 կգ-ով ավելի թեթեւ, քան Մայերի աճեցրածն է:
Համաշխարհային ռեկորդը արձանագրվել է ԱՄՆ-ում, նախորդ շաբաթ. դդումի քաշը եղել է 911 կգ:





























