Ռուսական շոու բիզնեսի աստղեր Վերա Բրեժնեւան եւ Զարան, ինչպես նաեւ «Տուրեցկիի երգչախումբ» արտ-խումբը հոկտեմբերի 14-ին ելույթ կունենան Երեւանի 2794-ամյակին նվիրված գալա-համերգին: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով, համերգին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում, կմասնակցի նաեւ ռուսական «Սերեբրո» խումբը:
Հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Տուրեցկիի երգչախումբ» խմբի մենահամերգը:
«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունը մեկնարկել եւ լայնորեն տոնվել է խորհրդային ժամանակներից` հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը: Էրեբունի ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին` Հռոմի հիմնադրումից 29 տարի առաջ, ուրարտական արքա Արգիշտի 1-ինի կողմից Հայակական լեռնաշխարհի հարավ-արեւելքում: Սալաքարը, որի վրա արձանագրված է քաղաքի հիմնադրման տարեթիվը, գտնվում է «Էրեբունի» ամրոց-թանգարանում:





























