«Ծուռ հայելիներ» թատրոնի նշանավոր դերասան Կարեն Ավանեսյանը ինֆարկտի ախտանիշներով տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկի սրտաբանականի վերակենդանացման բաժանմունք: Սակայն ուլտրաձայնային հետազոտությունը նրա մոտ սրտապարկի սուր բորբոքում է գրանցել:

57-ամյա Կարեն Ավանեսյանի ինքազգացողությունը վատացել է տանը: Նա մտերիմներին բողոքել է շնչահեղձությունից եւ կրծքավանդակի ցավից: Նա նաեւ բարձր ջերմություն է ունեցել:

Բարեբախտաբար նախնական ախտորոշումը չի հաստատվել: Դերասանի մոտ այլ` ոչ պակաս վտանգավոր ախտորոշում է գրանցվել՝ պերիկարդիտ, որի ժամանակ բորբոքվում է սրտապարկը: Մի քանի օր հումորիստը կմնա բժիշկների հսկողության տակ:

Նմանակումների վարպետ Կարեն Ավանեսյանը էստրադային գործունեությանը զուգահեռ հայտնի է նաեւ մի շարք կինոժապավեններով: