Եգիպտա-իսրայելական սահմանի մոտ տեղի ունեցած վթարից զոհվել են Եգիպտոսի իրավապահ մարմինների 19 աշխատակիցներ, 48-ը` վիրավորվել: Ըստ Al Jazeera-ի, որին վկայակոչում է rbc-ն, ահաբեկչական գործողության վարկածը չի դիտարկվում: 

Անվտանգության կենտրոնական ուժերի զինվորներին փոխադրող բեռնատար մեքենան շրջվել է սահմանամերձ գոտում` Սինայի թերակղզու արեւելյան մասում: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թաբա քաղաքի հիվանդանոց: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` առողջապահության նախարարությունը Կահիրեից բժիշկներ է ուղարկել` տեղացի գործընկերներին օգնելու:

Ամռան վերջից ոստիկանները եւ զինվորականները Եգիպտոսի սահմանային շրջանում պայքարում են իսլամիստների դեմ: Օգոստոսի 5-ին անհայտ անձինք հարձակվել էին Սինայի սահմանամերձ Քարմ Աբու Սալեմ  կայանի վրա: Բախման ընթացքում հանցագործներին հաջողվել էր սպանել 16 զինվորականների եւ ներխուժել Իսրայելի տարածք: Այնտեղ առեւանգված մեքենաներով ահաբեկիչները ոչնչացվել էին տեղական զինված ուժերի կողմից: