Ղազախստանի Մանգիսթաուի շրջանի Քրեական դատարանը հոկտեմբերի 8-ին կայացրել է Ժանաոզենի նախորդ տարվա դեկտեմբերի անկարգությունների գործով երեք մեղադրյալների դատավճիռը:
Ընդդիմադիր «Ալգա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Կոզլովը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել` գույքի առգրավմամբ: Եւս երկու ընդդիմադիր ակտիվիստներ` Սերիկ Սապարգալին եւ Աքժանաթ Ամինովը պայմանական ժամկետներ են ստացել, նրանց ազատել են դատարանի դահլիճից, հայտնում է «Ազատություն» ռադիոն:
Բոլոր երեքին սոցիալական թշնամություն բորբոքելու, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչերի կամ Ղազախստանի տարածքային միասնությունը խախտելու մեղադրանք էր ներկայացվել:
Ամինովին եւ Կոզլովին, դրանից բացի, մեղադրել էին հանցավոր կազմակերպություն ստեղծելու մեջ:
Հիշեցնենք, 2011թ. դեկտեմբերին զանգվածային ակարգությունների ընթացքում Ժանաոզենում եւ Շետպե ավանում 16 մարդ էին զոհվել, 100-ից ավելին` վիրավորվել: Անկարգություններնսկսվել էին նավթային ընկերության աշխատանքից հեռացված աշխատակիցների ցույցից:




























