Թուրքական իշխանությունները շարունակում են տարբեր միջոցներով ճնշել քրդերի շրջանում մեծ հեղինակություն վայելողԴիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրին։

Facebook-ում 300 հազար հետեւողներ ունեցող Օսման Բայդեմիրի էջը 7 օրով արգելափակվել է գրառումների եւ մեկնաբանություններ գրելու համար։

Օսման Բայդեմիրը քննադատել է թուրքական իշխանություններին՝ սոցիալական մեդիայում տեղեկատվություն ստանալը սահմանափակող գրաքննություն անցկացնելու համար։

Նշենք, որ թուրքական դատարանը 7 օրով արգելափակել է Օսման Բայդեմիրի կայքը՝ «Facebook-ում իրավունքի եւ պատասխանատվության» մասին օրենքը խախտելու համար։ Բայդեմիրն օրեր առաջ իր էջում գրել էր, որ բանտում բռնաբարության ենթարկված քուրդ դեռահասը բարձրացել է լեռները, (միացել է PKK-ին-խմբ) որն էլ նրա էջը արգելափակելու որոշման հիմք է հանդիսացել։