Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչները կհանդիպեն օմբուդսմենի հետ` օրենսդրական հարցեր ճշտելու Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված քրեական գործի հարուցում պահանջելու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց Հունգարիայի հայկական ազգային ինքնավարության փոխնախագահ Նիկողայոս Հակոբյանը:

Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ հայկական համայնքը բոլոր հավաքած փաստաղթղթերը կտրամադրի օմբուդսմենին. «Հայ համայնքը նաեւ պահանջում է  արդարադատության նախարարի հրաժարականը, չնայած որ արտահանձնման մասին որոշումը կայացրել է վարչապետը, վերջին ստորագրությունը դրել է նախարարը: Օմբուդսմենի հետ հանդիպումից հետո մենք կարող ենք օգտագործել հունգարական բոլոր օրենսդրական հնարավորությունները`  եւ կողմնորոշվել, դատական որ ատյան հայց ներկայացնել` ԵՄ դատարան, թե այլ կառույցներ»: