Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել են նշանավոր հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հրաժեշտի արարողությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:
Արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Արամ Խաչատրյանի անվան Պետական ֆիլհարմոնիայի համերգասրահում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել են կոմպոզիտորի ընտանիքի անդամները, հարազատները, գործընկերները եւ նրա գործունեության երկրպագուները:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հոկտեմբերի 5-ին տեւական հիվանդությունից հետո 91 տարեկանում վախճանվել է հայ նշանավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:
Ժամանակակից դասականի ամենանշանվոր աշխատանքներից է «Ասում են...», «Երազ եմ տեսել», «Հայրենիքն է կանչում», «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական պրելուդիա», «Լարային կվարտետ» եւ այլ ստեղծագործությունները: Է. Միրզոյանը երաժշտություն է գրել նաեւ ֆիլմերի համար. «Երբ քեզ հետ են ընկերները», «Արեւային օր» եւ այլն:





























