Աշխարհում լուրջ ճգնաժամերը պետք է միասին լուծել, ոչ թե միակողմանի պատժամիջոցների եղանակով, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք միանգամայն համոզված ենք, որ լուրջ ճգնաժամերը պետք է միասնաբար մշակված դիրքորոշման առարկա դարձնել», - հայտարարել է նա` ելույթ ունենալով Ռուսաստանում Եվրոպական բիզնեսի ասոցիացիայում:
Նախարարի խոսքով, դա վերաբերում է Իրանի եւ Սիրայի նկատմամբ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին: «Այդ մասին հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում: կխոսենք մեր ԵՄ գործընկերների հետ` արտաքին քաղաքական համագործակցության համատեքստում», - հավելել է Լավրովը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Ռուսաստանը թույլ չի տա չարաշահել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը Սիրիայի հարցով: ՄԱԿ-ի կանոնադրությունը գործող վարչակարգերը փոխելու համար թույլ չի տալիս արտաքին միջամտություն:





























