Իրանական գազը Թուրքիա հասցնող գազատարի պայթյունի հետ կապված «Գազպրոմ» ընկերությունն 60 տոկոսով ավելացրել է գազի մատակարարման ծավալները Թուրքիա՝ օրական 30 մլն խմ մատակարարումը հասցնելով 48 մլն խմ-ի: Այս մասին ասվում է «Գազպրոմի» հայտարարությունում:

«Գազատարի վթարի հետ կապված, որով իրանական գազը հասնում է Թուրքիա, Botas ընկերությունը մինչեւ վթարի հետեւանքների վերացումը դիմել է «Գազպրոմին»՝ խնդրելով ավելացնել գազի մատակարարումները «Երկնագույն հոսք» գազատարով: Հոկտեմբերի 8-ին, թուրական կողմի խնդրանքի համապատասխան, «Գազպրոմը» ավելացրել է գազի մատակարարումները, օրական 30 մլն խմ-ից հասցնլեով 48 մլն խմ-ի»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես հաղորդում է RBK-ն, Իրան-Թուրքիա գազատարի աշխատանքը դադարեցվել է պայթյունի պատճառով, որը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Թուրքիայի Ագրի նահանգում: Այս մասին հայտնել են Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները:

Դեռ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի գազատարի աշխատանքը: Ներկայումս դեռ չի պարզվել, թե որն է եղել պայթյունի պատճառը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ պայթյունի հետեւում կարող են կանգնած լինել Քրդական բանվորական կուսակցությաունը (PKK):