Հայաստանում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, իսկ հոկտեմբերի 13-ի ցերեկը արեւելյան շրջաններում եւս 4-5 աստիճանով:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, 12-ին եւ 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արեւելյան շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին` հարավ-արեւմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:

Երեւանում հոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին, 12-ին եւ 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: