«Օլիմպ» կոոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի նոր հայցով դատական նիստը չի կայացել: Հոկտեմբերի 8-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի դահլիճի փակ դռների մոտ, որտեղ դատավոր Գայանե Կարախանյանը պետք է դատական առաջին նիստն անցկացներ, հայցվորը  սպասում էր իր փաստաբանների` Հայկ Ալումյանի եւ Տիգրան Հայրապետյանի եւ մամուլի  ներկայացուցիչների հետ:

Որեւէ մեկն անգամ այդ կապակցությամբ պարզաբանում չի տվել: Ավելին, դատվորի օգնականին զանգահարելուց հետո եւս փաստաբանին ողջամիտ պատասխան չի  հաջողվել ստանալ: Սպասելով 45 րոպե, հայցվորի փաստաբանները հայտարարություն ներկայացրեցին` մատնացույց անելով դատավորի չներկայանալու եւ այդ կապակցությամբ որեւէ պարզաբանում չներկայացնելու հանգամանքը, եւ խնդրել իրենց հայտնել հաջորդ դատական նիստի ստույգ վայրն ու ժամը: Տհաճ միջադեպը գնահատվել է որպես անհարգալից վերաբերմունք սպասողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ «Օլիմպ» կոոպերատիվի սեփականտերը հայց էրչ ներկյացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս քաղաքապետարանի: Դատավարության նոր փուլի համար հիմք է ծառայել դատարանի ուժի մեջ մտած որոշումը «Օլիմպ» կոոպերատիվի դեմ քաղաքապետարանի հարուցած հայցով։ Այդ որոշման համապատասխան՝ կոոպերատիվը մայրաքաղաքային իշխանություններին էական գումար է պարտք գույքահարկ չվճարելու արդյունքում։ Ընդ որում հարկը հաշվարկված է շենքի երեք հարկի եւ հարակից տարածքի համար։

Հիշեցնենք, որ պատասխանող կողմը չի ցանկանում ընդունել, որ գործարարին պատկանող եւ պետության ու հասարակության կարիքների համար 2008թ. օտարված անշարժ գույքը բաղկացած է երեք հարկից ու հարակից տարածքից։ Պատասխանող կողմը կտրականապես հրաժարվում է ընդունել այս փաստը եւ գործարարին վճարել է փոխհատուցում ընդամենը մեկ հարկի համար։ Ստեղծված իրավիճակը գործարարի փաստաբաններին թույլ է տվել կրկին դիմել դատարան՝ պահանջելով վերանայել պետության վճարած փոխհատուցման պայմանները։