Անգլիացի Ջեյմի Ֆոքսը չգիտեր համալսարանն ավարտելուց հետո որտեղ աշխատել, եւ վերադարձել էր Նորֆոլք կոմսությունում գտնվող հայրենի քաղաք: Այստեղ նրան անսովոր կարիերա էր սպասվում. նա դարձել է իսկական խրտվիլակ: Ջեյմիին աշխատանքը բոլորովին չի շփոթեցնում. ամբղոջ օրը մաքուր օդին նա ուզածի չափ կարող է  գիրք կարդալ կամ սիրելի հավայական կիթառը նվագել:

Ֆոքսն ավարտել է Բենգորի համալսարանը, ուսանել է երաժշտություն եւ անգլիական գրականություն, սակայն աշխատանք գտել է հայրենի Էլշեմ քաղաքի ֆերմաներից մեկում: Նա նարնջագույն արտահագուստով եւ լայնեզր գլխարկով այգում վախեցնում է կաքավներին, որպեսզի չվնասեն բերքը:

Այդ աշխատանքով Ֆոքսը վաստակում է շաբաթական 250 ֆունտ եւ մտադիր է գումար հավաքել` Նոր Զելանդիա ճանպարհորդության համար: «Ես չեմ պատրաստվում ողջ կյանքս խրտվիլակ աշխատել, սակայն այս աշխատանքը հնարավորություն  է տալիս հավաքել մտքերս եւ մտածել ինչով կցանկանայի զբաղվել ապագայում»,-ասել է երիտասարդը  SkyNews-ի