Հայաստանի կառավարությունն Իսրայելի եւ Մալթայի կառավարությունների հետ կկնքի եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրեր: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում:
Ըստ ֆինանսների նախարարության ներկայացրած տեղեկանքի` նմանատիպ համաձայնագրերը ընդհանուր հարկային համաձայնագրեր են, որոնք ընդգրկում են հարկման ոլորտի բոլոր հարցերը:
Նման համաձայնագրերի առկայությունը դրական են ազդում ներդրումների եւ առեւտրաշրջանառության ծավալների վրա, խթանում է կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը: Բացի այդ` հարկային մարմինների միջեւ հաստատվում է համագործակցություն` վիճելի հարցերը կարգավորելու եւ տեղեկատվություն փոխանակելու համար:





























