Գեղարքունիքի մարզում Երեւան-Իջեւան ավտոճանապարհին, Սեւանի թերակղզու մոտ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում ճանապարհին հայտնված կովի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում, ըստ նախնական տվյալների, կա 2 զոհ եւ 3 վիրավոր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ոստիկանության Սեւանի բաժնից:

Նախ «ՎԱԶ-2121» (ՆԻՎԱ) մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է ճանապարհի մեջտեղում հայտնված կովին, այնուհետեւ բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային: Իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է ընկած կովին: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդն ու ուղեւորը տեղում մահացել են, իսկ «Մերսեդեսի» վարորդն ու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները փորձում են պարզել մահացածների, վարորդների եւ վիրավորների ինքնությունը: