Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է գրել` ցանկանալով դադարեցնել քաղաքապետի իր լիազորությունները պաշտոնավարման ժամկետից մեկ ամիս շուտ: Այս մասին հաղորդում է «Գալա> հեռուստաընկերությունը:
Տեղեկատվությունը հաստատել է Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ՀՀ կոմունիստական կուսակցության անդամ Գագիկ Մանուկյանը` նշելով, որ Վարդան Ղուկասյանի հետ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ինքը:
«Այո՛, Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում արդեն գրել է: Մյուսների մասին ոչինչ չգիտեմ, ես ինքս էլ գրել եմ»,-ասել է Գագիկ Մանուկյանը:
Նշենք, որ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 12-ից:




























