«Եկեք չմոռանանք, որ մեր երկրում ամուր եւ իրական ժողովրդավարական հաստատությունների կայացման համար հետաքրքրված չէ նախեւառաջ Արեւմուտքը: Կոնգրեսի այդ նույն ակտիվը բազմիցս առիթ է ունեցել առերեսվելու այն փաստի հետ, որ Արեւմուտքն իրականում ոչ թե Հայաստանում զարգացնում է ժողովրդավարական հաստատություններ, այլ այդ գործիքն օգտագործում է տարածաշրջանում իր քաղաքական շահերը սպասարկելու համար: Եկեք չմոռանանք, թե ինչպիսի ջանքեր է գործադրել նույն ԱՄՆ-ը ՀԱԿ-ը պառակտելու համար: Չմոռանանք նաեւ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի կողմից ԱՄՆ Պետդեպին ներկայացրած հաղորդումները, որոնցից ակնհայտ էր, թե ինչպիսի հրեշավոր, հակաժողովրդավարական համակարգ է տիրում Հայաստանում»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Նաեւ հավելել է. «Բանաձեւը շատ պարզ է` Արեւմուտքը հանդուրժում եւ անգամ հովանավորում է այս ռեժիմին, որովհետեւ ռեժիմի ազդեցիկ անդամների վրա իրենք ունեն հսկայածավալ կոմպրոմատ, ինչն էլ թույլ է տալիս իրենց ուզած որոշումները կորզել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերում, կամ իրենց կողմից ֆինանսավորվող միջազգային կորպորացիաների միջոցով տիրանալ մեր երկրի ընդերքի բնական պաշարներին` հակառակ Հայաստանի ազգային շահերի»»,- մեջբերում է «168 ժամը»: