Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է ռուս հայտնի սցենարիստ եւ դրամատուրգ Էդուարդ Վոլոդարսկին: Նրա վախճանի մասին հայտնում է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն, հաղորդում է ՆՏՎ-ն:
Վոլոդարսկին կինոյում գործունեությունն սկսել է 1967 թվականին՝ «Վեցերորդ ամառ» ֆիլմի սցենարով: Նրա հայտնի գործերից են՝ «Ստուգում ճանապարհներին» եւ Ալեքսեյ Գերմանի «Իմ ընկեր Իվան Լապշինը», Նիկիտա Միխալկովի «Յուրային օտարների մեջ, օտար` յուրայինների մեջ»:
Վոլոդարսկին խորհրդային եւ ռուսական ֆիլմերի համար գրել է ավելի քան 70 սցենար: Բացի դրանից, նա հայտնի է նաեւ որպես թատերական պիեսների եւ գրքերի հեղինակ, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:





























