Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անսպասելիորեն փոխել է Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարին:
Ինչպես ասվում է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ, պաշտոնից զրկվել է ԶՈՒ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Դեւի Չանկոթաձեն: Ըստ նախագահի որոշման` այդ պաշտոնին նշանակվել է ջոկատային գեներալ Գեորգի Կալանդաձեն: Ինչպես հայտնում է «Գռուզիա օնլայնը», ջոկատային գեներալ Գեորգի Կալանդաձեն ավելի վաղ զբաղեցրել է Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Նախագահի աշխատակազմում կադրային փոփոխության պատճառները հայտնի չեն:





























