Չեխիայում կեղծ ալկոհոլից մահացածների թիվը հասել է 28-ի: Մահվան վերջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 8-ին: Անցորդները մահացած տղամարդուն գտել են փողոցում:
Մահացածի տան հետախուզման ժամանակ հայտնաբերվել է ալկոհոլի մնացորդներով շիշ: Դիահերձումը ցույց է տվել, որ տղամարդը վախճանվել է թունավորումից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեղական իշխանությունները բնակիչներին կրկին խնդրում են ստուգել ոգելից խմիչքի ծագումը եւ շշերի վրա ակցիզային պիտակների առկայությունը: Ալկոհոլի զանգվածային թունավորման տվյալ դեպքը 30 տարվա ընթացքում ամենախոշորն էր Չեխիայի պատմության մեջ, հայտնում է РСН-ը:
Տասնյակ մարդիկ հիվանդանոցում են:
Սեպտեմբերի վերջին չեխական իշխանությունները հանել էին ոգելից թունդ խմիչքների վաճառքի արգելքը, որը կիրառվել էր մահվան դեպքերից հետո: Ընդ որում, երկրի առողջապահության նախարարությունում քաղաքացիներին կոչ են արել «չներխուժել բարեր եւ չխմել ամեն պատահած բան», քանի որ թունավորման վտանգը նախկինի պես մեծ է:



























