Լոնդոնի ոստիկանությունը կալանավորվել է 26-ամյա ռուսաստանցուն, որը մեղադրվում է «Թեյթ մոդեռն» ժամանակակից արվեստի պատկերասրահում էքսպրեսիոնիստ Մարկ Ռոտկոյի կտավը փչացնելու մեջ: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Թեյթ մոդեռն» պատկերասրահի այցելուներից մեկը հոկտեմբերի 7-ին փչացրել էր նախորդ դարի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը` վրան գրելով «Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism»: Վանդալը ռուս նկարիչ Վլադիմիր Ումանեցն է., որը հայտարարել է, որ իր դա արել է հայեցակարգային նկատառումներով: Պատկերասրահը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նկարը գնահատվում է 50 միլիոն եվրո:
Ռուսը բացատրել է, որ իր ակցիայով ցանկացել է միայն ուշադրություն հրավիրել «յելոուիզմ» հայեցակարգին, որը մշակել է իր ընկեր նկարիչ Մարցին Լոդիգայի հետ:



























