Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմը հայտնվել է 2012 թվականի արտասահմանյան լավագույն ֆիլմ անվանակարգի «Օսկարի» երկար ցուցակում, հաղորդվում է Ակադեմիայի մամուլի հաղորդագրության մեջ: Ցուցակում կան 71 ֆիլմեր: Կարճ ցուցակը կհայտարարվի 2013 թվականի հունվարին: 

Հիշեցնենք, որ ֆիլմն առաջադրելու որոշումը ռուսական Օսկարի հանձնաժողովն ընդունել էր սեպտեմբերի 20-ին: Այսպիսով, Ռուսաստանը երկրորդ տարին անընդմեջ Հայրենական մեծ պատերազմի մասին ֆիլմ է առաջադրում Օսկարի:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», Շահնազարովի կինոնկարի հիմքում ընկած է գրող եւ պատմաբան Իլյա Բոյաշովի  «Տանկիստը կամ Սպիտակ վագր» պատմվածքը: Ըստ սյուժեի` խորհրդային բանակի սերժանտ Իվան Նայդյոնովը (Ալեքսեյ Վերտկով), որը հրաշքով էր փրկվել այրվող տանկից, մահացու պայքարի մեջ է մտնում «Սպիտակ վագրի»՝ գերմանական տանկ-ուրվականի հետ: