Մարսի մակերեւույթին՝ Curiosity մարսագնացի մոտ, փոքրիկ վառ օբյեկտ է նկատվել, որը կարող է մարսագնացի դետալներից լինել։ ՆԱՍԱ-ի հաղորդմամբ, այդ կապակցությամբ որոշվել է դադարեցնել մարսային 52-րդ օրվա գործողությունները։

Գիտնականները մարսագնացի տեսախցիկների օգնությամբ կփորձեն լուսանկարել այդ օբյեկտը՝ պարզելու համար, թե ինչ է այն, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան տիեզերական մասնագետները փորձարկում են երկմետրանոց մանիպուլյատորը եւ դրան ամրակցված գիտական սարքերը, հայտնում է ԱՄՆ-ի Տիեզերական գործակալության ռեակտիվ շարժման լաբորատորիան։ Թեստերի եւ ստուգումների շարքը տեւել է 10 օր, հայտնել են NASA-ից։

Curiosity մարսագնացը Մարսի մակերեւույթին վայրէջք է կատարել օգոստոսի 6-ին։ Դրա նպատակն է հետազոտությունների միջոցով հայտնաբերել՝ արդյոք Մարսում երբեւիցե կյանք եղել է եղել եւ արդյոք այժմ դրանում բնակության համար պիտանի վայրեր կան։