ԱՄՆ-ում խավարասերներ ուտելու մրցույթում հաղթողը մահացել է մրցույթի ավարտից անմիջապես հետո: Հոկտեմբերի 5-ին Ֆլորիդայի կենդանաբանական խանութներից մեկում տեղի ունեցած մրցույթի մասնակիցները պետք է հնարավորինս շատ կենդանի խավարասերներ եւ որդեր ուտեին:
Էդվարդ Արչբոլդը, ով հասցրել է կուտ տալ մի քանի տասնյակ միջատ եւ նշանակալիորեն առաջ է անցել իր մրցակիցներից, հաղթող ճանաչվելուց անմիջապես հետո իրեն վատ է զգացել. « Նա հաղթել է: Եվ նա մահացել է», - մրցույթն ամփոփում է NBC հեռուստաընկերությունը:
Բժիշկները խոստանում են հայտնել մահվան պատճառը բժշկական փորձաքննությունից հետո, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Դժբախտ դեպքի նախօրեին Արչբորդը Facebook-ի իր էջում գրել է, որ վստահ է իր հաղթանակի մեջ, եւ մրցանակը որ նա կստանա «ավելի նվազ է, քան այն փառքը, որը նրա գլխին կթափվի»: Նրա ընկերները վստահեցնում են, որ նա «համառորեն մարզվում էր ` կուլ տալով հսկայական խավարասերներ»:





























