Ռուսաստանի Պետդումայի Լրատվամիջոցների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Միտրոֆոնովը հայտնել է, որ կարգի կբերի Ռունետը: Ընդ որում նա խոստացել է այնպիսի «էլեգանտ  քայլեր», որ բոլորը կզարմանան:

«Ինտերնետը ամենադժվար խնդիրն է: Որոշ ուղղումներ կմտցվեն: Երբ ճանապարհով գնում են տաս մեքենա,  երբ գնում են միլիոնավոր մեքենաներ, ստիպված ենք լինում կարգավորել: Չինական տարբերակ չի լինի, սակայն անծայրածիր շարժ, ինչպիսին հիմա է, նույնպես չի լինի»,- պատգամավորին մեջբերում է  ՌՍՆ-ն:  Միեւնույն ժամանակ Միտրոֆանովը խոսք է տվել, որ շեշտակի սահմանափակումներ չեն լինի. «որոշումները այնքան էլեգանտ կլինեն, որ դուք կզարմանաք»:

Ինչպես գրում է «Ուտրո.ru»-ն, գարնանը «Արդար Ռուսաստանից» հեռացված Միտրոֆանովը սեպտեմբերի 28-ին նշանակվել է Ռուսաստանի Պետդումայի Լրատվամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահ: