Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Սինյա Յամանական, ով նախօրեին Նեբելյան մրցանակ է ստացել, դարձել է ճապոնական լրատվամիջոցների եւ հասարակ ճապոնացիների ուշադրության առարկան: Հիշեցնենք, որ ճապոնացի գիտնականը հոկտեմբերի 8-ին բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակը կիսել է բրիտանացի Ջոն Գերդոնի հետ, ով այդ մրցանակին արժանացել է կենդանիների կլոնավորման վերաբերյալ աշխատանքի համար:

Երեկ երեկոյան լուրերի բոլոր թողարկումները նվիրված են եղել Յամանակային, ստուդիա են կանչվել նրա ուսուցիչներն ու համադասարանցիները, ծառայակիցներն ու համակուրսեցիները:

«Նա եղել է... ինչպես ասեմ... ընդհանուր առմամբ, նա հավոր վիրաբույժ էր: Բացարձակ անտաղանդ»,- հիշում է Յամանակայի կոլեգաներից մեկը: «Ինձ անվանում ին «Ձյամանակա»: Վիրահատությունները, որոնց վրա ունակ վիրաբույժը ծախսում էր 20 րոպե, ես ծախսում էի երկու ժամ»,-հիշում է ինքը՝ Յամանական, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Յամանական թողել է կլինիկան եւ մեկնել ԱՄՆ՝ սովորելու, որտեղ զբաղվել է գենետիկայով: Վերադառնալուց հետո նա շարունակել է հետազոտությունները, սակայն բախվել է ֆինանսավորման եւ այլ բարդությունների հետ ու որոշել է թողնել գիտությունը: Հենց այդ ժամանակ էլ նրան առաջարկ է եկել Նարա քաղաքի համալսարանից: