Քաղաքական աշունը մտնում է իր իրավունքների մեջ , որին հաջորդելու է նախագահական ընտրությունները: Իսկ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ ամենազդեցիկ, վարկանիշային ուժը, եւ դա այն պայմաններում, երբ մրցակցությունը մեծ էր: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ի հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ինչ վերբերում է արտաքին քաղաքական մարտահրավերներին, Շարմազանովը նշեց, թե նախագահ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում երեք կարեւոր ազդակ հնչեցրեց: «Ադրբեջանը զինվում է եւ դա ապակայունացնող եւ վտանգավոր է տարծաշրջանային խաղաղության համար: Ազդակ երկու, Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Եւ երրորդ, ԼՂ-ի ինքնորշումը այլընտրանք չունի, բայց միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները»,- ավելացրեց Էդուարդ Շարմազանովը:





























