Երեւանում, հոկտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Խանջյան փողոցում «BMW 535»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «Մերսեդես»-ի վարորդը, 4 ուղեւորները եւ «BMW 535»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: