Երեւանում, հոկտեմբերի 8-ին, ժամը 00.30-ին, Ջանիբեկյան եւ Շիրազի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուարեգ»  եւ «ԶԱԶ-ՍԵՆՍ»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԶԱԶ-ՍԵՆՍ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: