Մեքսիկայում սպանվել է խոշորագույն թմրակարտելի՝ «Զետաս»-ի ղեկավար Էրիբերտո Լասկանո Լասկանոն: Նախնական տվյալներով, թմրաբարոնը սպանվել է Կոաուիլա նահանգում ծովային հետեւակայինների հետ փոխհրաձգության ժամանակ:
Մեքսիկայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել են, որ մեծ հավանականությամբ կարող են հաստատել, որ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ երկու սպանվածներից մեկը հենց Լոսկանոն է: Սակայն, ըստ նրանց, «Զատեսի» ղեկավարի սպանության մասին պաշտոնապես հնարավոր կլինի խոսել միայն դատաբժշկական համալիր փորձաքննություններից հետո:
«Հահիճ» (El Lazca) մականունով Էրիբերտո Լասկանոն ընդգրկված է Մեքսիկայի ամենաշատ փնտրվող հանցագործների ցանկում:
Նրան գտնելու համար տեղեկատվության ստանալու համար ԱՄՆ իշխանությունները 5 մլն դոլար պարգեւ են խոստացել: Եւս երկու մլն դոլար խոստացել են Մեքսիկայի իշխանությունները, հաղորդում է Lenta.ru-ն:
2011 թվականի հունիսին արդեն տեղեկատվություն է ստացվել, որ Լասկանոն սպանվել է փոխհրաձգության ժմանակ, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել էր:



























