Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը Սիրիայի հետ սահմանում տիրող իրավիճակին ծանոթանալու համար մեկնել է Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը նախ այցել է Հաթայ նահանգի Իսքենդերունի մոտորահրաձգային 39-րդ բրիգադ, որտեղ շրջել է զորանոցներում։

Ավելի ուշ, Նեջդեթ Օզելը 3 տարբեր ուղղաթիռներով շրջել է Սիրիայի հետ սահմանակից թուրքական զինված ուժերի զորակայաններով եւ մոտիկից ծանոթացել իրավիճակին։

Նշենք, որ օրեր առաջ մի քանի անգամ Սիրիայից արձակված հրետանային արկերը հայտնվել էին Հաթայ եւ Ուրֆա նահանգներում։