Lոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի ժամանակակից հայոց պատմության ամբիոնը, որը հովանավորում է Ռիչարդ Հովհաննիսյանը, նոյեմբերի 10-11-ը միջազգային կոնֆերանս կանցկացնի «Նավահանգստային քաղաքներ եւ տպարաններ. հայկական գրատպության 5 դարերը» թեմայով՝ ի պատիվ պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի, հայտնում է «The Armenian Weekly»-ն:
1512 թվականին վենետիկյան ակունքներից սկիզբ առած հայկական գրատպության նախնական պատմությունը (1500–1800 թթ.) սերտ միահյուսվել է նավահանգստային քաղաքների պատմությանը, սկզբում Եվրոպայում, իսկ հետո՝ Ասիայում: Համարյա բոլոր հայկական տպագրատները մինչեւ 1800 թվականը ստեղծվել են կամ նավահանգստային քաղաքներին կից, կամ սահմանամերձ, իսկ որոնք էլ նավահանգիստներից հեռու են ստեղծվել, իրենց գոյությունն ապահովել են նավահանգիստների հետ ունեցած կապերի շնորհիվ:
Հայ գրատպության 500-ամյակի պատվին կազմակերպված այդ կոնֆերանսը ուսումնասիրելու է տպագրության սերտ կապը նավահանգստային քաղաքների հետ: Կոնֆերանսին կմասնակցեն միջազգային գիտնականներ:




























