Հայաստանում նախատեսվում է իրականացնել երիտասարդական զբոսաշրջության պիլոտային նախագիծ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է «Ռուսահամագործակցության» Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանում տեղի են ունեցել գիտա-զբոսաշրջայի առաջին գիտարշավը, որը կազմակերպվել է Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի ջանքերով:
Նրա խոսքով, երիտասարդական եւ մանկական զբոսաշրջության գաղափարը կքննարկվի հոկտեմբերի 13-ին կայանալիք ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ: Առաջին նախագիծը նախատեսվում է իրականացնել Վայոց ձորի մարզում, որը հարուստ է ինչպես պատմական, այնպես էլ բնա-կլիմայական զբոսաշրջության վայրերով: Նախագծի նպատակը դպրոցականներին եւ ուսանողներին ներգրավելն է:
Արդեն կա նախնական պայմանավորվածություն «Տրանսաերո» ընկերության եւ «ՀԿԵ» -ի հետ: «Վստահ ենք, որ արդյունքը երկար սպասել չի տա», - ընդգծել է Կրիվոպուսկովը:





























