Դամասկոսում երկրորդ օրը շարունակվում է ընթանալ Ազգային առաջադիմական ճակատ կուսակցության եւ այլ հայրենասիրական ուժերի ֆորումը, որը ընթանում է «Քաղաքական երկխոսություն եւ ազգային հաշտություն` անվտանգության եւ կայունության հաստատման ճանապարհին» կարգախոսով:
Ֆորումի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք քաղաքական ուժերի առաջնորդներ, որոնց ելույթները վերաբերել են համազգային երկխոսությանը, ազգային միասնության պահպանման գործում Սիրիական բանակի դերին, ահաբեկության դեմ պայքարին, երկրի ներքին գործերին օտարերկրյա միջամտության մերժմանը եւ այլն, փոխանցում է պետական ՍԱՆԱ գործակալությունը:





























