Ջավախքում վրացական խորհրդարանի ընտրությունները խախտումներով են ընթացել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է Ազգային ժողովի իշխող կուսակցության պատգամավոր, ջավախքցի Շիրակ Թորոսյանը: Նրա խոսքով, Ջավախքի հայերը վերջին ընտրությունները չեն ճանաչում որպես ազատ եւ արդար: Ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» բլոկը Ջավախքում անսահման ակտիվ է եղել, սակայն իշխանությունները ճնշումներ են գործադրել ընտրատեղամասերի վրա: Արդյունքում, քաղաքական ակտիվիստներից մեկը` Մելիք Ռաիսյանը զրկվել է Ջավախքում ընդդիմության շտաբը ղեկավարելու հնարավորությունից:
Ընդհանուր առմամբ, ավելացրել է նա, հաղթանակած Իվանիշվիլիի խոստումները որոշակի լավատեսություն է ներշնչում: «Բոլոր ելույթներում նա խոսել է այն մասին, որ Վրաստանի ազգային բոլոր փոքրամասնությունները իրավունք ունեն շփվել մայրենի լեզվով: Նրա առաջ քաշած գաղափարներից մեկն էլ հայ-վրացական համալսարանի ստեղծումն է, որը նույնպես կարող է դրական ազղդեցություն թողնել Վրաստանի հայերի շրջանում մայրենի լեզվի ամրապնդման գործում», – ասել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվայլները հայաբնակ Ջավախքում նշանակալիորեն տարբերվել են այլ շրջանների ցուցանիշներից: Բացի Ջավախքից, Սահակաշվիլիի կուսակցությունը հաղթել է նաեւ ադրբեջանաբնակ բնակավայրերում: Փորձագետը դա բացատրում է վարչական ռեսուրսների առջեւ փոքրամասնությունների անպաշտպանվածությամբ:





























