Ռուսական «Զոլոտայա կորոնա» ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի կենտրոնական բանկի որոշումը, որը ետ է կանչել երկրում գործելու թույտվությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչել ընկերության գործունեության թույլտվությունը, որը հանդես է գալիս որպես  վճարա-հաշվարկային համակարգի օպերատոր: Որոշումը կայացվել է այցելուների հայտարարությունների հիման վրա, որոնց համաձայն ընկերության ծառայությունների հասանելիությունը ընդհատվել է մի շարք հայկական բանկերի մասնաճյուղերում:

«Զոլոտայա կորոնա»-ի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանություններից: Ընկերությունը չի հաստատել եւ չի ժխտել ԿԲ-ի հայտարարությունը, ինչպես նաեւ չի բացատրվել ներկայացուցչական ծառայությունների ընդհատումները:

«Զոլոտայա կորոնան» մտնում է  ռուսական «Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոնի» մեջ եւ 2003 թ-ից հանդիսանում է վճարային-հաշվարկային համակարգի օպերատոր: Ընկերությունը ծառայություններ է մատուցում ետխորհրդային տարածաշրջանում եւ փոխանցումներ է իրականացնում 200 երկրներում: