ԽՍՀՄ Պաշտպանության նախավերջին նախարար եւ վերջին մարշալ Դմիտրի Յազովը հոկտեմբերի 9-ին հիվանդանոց էր տեղափոխվել  հեռուստատեսային հարցազրույցից հետո: Ինչպես հայտնում է  «vesti.ru»-ն, հարցազրույցի ընթացքում մարշալը սրտի կաթված էր ստացել: 

87-ամյա մարշալին տեղափոխել են  մայրաքաղաքի ռազմական հոսպիտալներից մեկը:

Դմիտրի Տիմոֆեեւիչ Յազովը խորհրդային ռազմական եւ քաղաքական գործիչ է, խՍՀՄ վերջին մարշալ (1990) եւ ԽՍՀՄ նախավերջին պաշտպանության նախարար (1987-1991 թթ.):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ռուսաստանում հրաժեշտ տվեցին  ՌԴ-ի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովին: