«Տիտանիկ» ֆիլմում Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսը կարող էր փրկվել` այդպիսով խնայելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների արցունքները: Նման բացահայտում է  արվել Discovery  հեռուստաընկերության եթերով հեռարձակվող գիտա-հանրամատչելի  «Լեգենդներ ոչնչացնողները» հեռուստահաղորդման ժամանակ:

Ինչպես ցույց են տվել փորձարկումները, Քեյթ Ուինսլեթի հերոսուհին` Ռոուզը մեղավոր չէր Ջեկի մահվան մեջ. երիտասարդը, իսկապես չէր կարող բարձրանալ բեկորի վրա, քանի որ այն չէր դիմանա երկուսի ծանրությանը: Սակայն եթե Ռոուզը հաներ իր փրկարար բաճկոնը եւ այն հանպատրաստից լաստանավի «տակը դներ» ,Ջեկը կկարողանար բարձրանալ նրա վրա, ապացուցել են փորձագետները:

Այս տեսակետի փորձարկման համար հաղոդման հեղինակներ Ադամը եւ Ջեյմը մարդու մարմնի ջերմաստիճանին համապատասխան  հատուկ մանեկեն են պատրաստել: Այնուհետեւ  «Ջեկին»   թաց հագուստ են հագցրել, տեղադրել են ջուրը  իջեցված լաստանավի վրա եւ միացրել է ջրի ` օդային սառեցուցիչը` դնելով -1-ի վրա: Մանեկենին փրկել են 45 րոպե անց, պատմական փաստաթղթերի մեջ հենց այսքան  ժամանակ է տեւել փրկվածների որոնումները, իսկ Ռոուզը, ըստ ֆիլմի, եղել է վերջին հայտնաբերվածներից մեկը, հաղորդում է The Daily Mail-ը:

Ինչպես գրում է NEWSru.com-ը, փորձարկման արդյունքում պարզ է դարձել, որ այն պահին, երբ երիտասարդին հայտնաբերել են, նրա մարմնի ջերմաստիճանը իջել էր մինչեւ 27,7 աստիճան, իսկ  նման վիճակում նրան դեռեւս հնարավոր կլիներ փրկել: Սակայն վերջին խոսքը այնուհանդերձ ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Քմերոնինն էր, ով ընդգծել է, որ պատմությունը պետք է տխուր ավարտ ունենար: