Վրաստանի նոր խորհրդարան են անցել ազգությամբ հայ երեք պատգամավորներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդր Օհանյանը:

«Վրացական երազանքի» ցուցակով ընտրվել է Թբիլիսիի բնակիչ Ռուսլան Պողոսյանը, ով գտնվում է ցուցակի չորրորդ տասնյակի մեջ: Մեծամասնական համակարգով Ախալքալաքից եւ Նինոցմինդայից ընտրվել են «Միասնական ազգային շարժման» երկու ներկայացուցիչներ` Ջավախքի ոստիկանության նախկին պետ Սամվել Պետրոսյանը եւ նախկին գումարման պատգամավոր  Հենզել Միկոյանը: Հիշեցնենք, որ Սամվել Պետրոսյանը, Սամցե-Ջավախքի ոստիկանի պաշտոնում, 2008 թ-ին հրաման էր արձակել ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանի ձերբակալման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» բլոկը համոզիչ հաղթանակ է տարել: Նախկին գումարման խորհրդարանում նույնպես կար հայազի երեք պատգամավորներ` Արմենակ Բայանդուրյանը, Հենզել Միկոյանը եւ Հարություն Հովհաննիսյանը, ովքեր  ներկայացրել են «ՄԱՇ»-ն: