Բաքուն շարունակում  ապարդյուն ճիգեր գործադրել որպեսզի  աշխարհին  «ապացուցի», որ հայկական մշակույթ գոյություն չունի: Հերթական նման ջանքի է հանդիպել  Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Իգոր Զորինը:

Մասնակցելով հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, որը նվիրված էր հայ-ռուսական զբոսաշրջային առաջին գիտարշավին` փորձագետը կիսվել է վերջերս Բաքու կատարած այցի որոշ տպավորություններով: « Ես առերեսվել եմ մի ողջ խմբի հետ, որը փորձում էր ապացուցել, որ հայկական խոհանոց գոյություն չունի, որ հայերն այն յուրացրել են մեկ ուրիշից, հավանաբար հենց ադրբեջանցիներից»,-նշել է Զորինը:

Այս համատեքստում  ՌՏՄԱ-ի ռեկտորը ընդգծել է զբոսաշրջության կարեւորությունը, որպես միավորող ֆակտոր: «Զբոսաշրջությունը` դա առանց պատերազմի համագործակցության ճանապարհն է», - ընդգծել է Զորինը: