Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին այցելել է «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտ եւ մասնակցել բուհի ուսանողների նկարների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումը, ինչը hնարավորություն է տալիս ի հայտ բերել տաղանդավոր նկարիչների եւ աշխատել նրանց պրոֆեսիոնալ ունակությունների զարգացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: