Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի զինակից Էռնեստո Չէ Գեւարային ոչնչացնելու հրամանը փաստացի տրվել է Բոլիվիայում Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցչի կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գեներալ-լեյտենանտ, գիտությունների դոկտոր Նիկոլայ Լեոնովը: Հոկտեմբերի 9-ին լրանում է Չեգեւարայի մահվան 45-րդ տարին:

«Հրամանը ֆորմալ առումով տվել է Բոլիվիայի նախագահ, գեներալ Ռենե Բարիենտեսը, սակայն նրան այսպիսի խորհուրդ հետեւողականորեն տվել է Բոլիվիայում ԿՀՎ ներկայացուցիչը, ով համակարգում էր ողջ այդ օպերացիան: Նա ասել է. «Վերջը տվեք անհապաղ, մի ձգձգեք»: Դրա համար էլ հյտնաբերելն ու պատժելն ընդամենը մի քանի ժամ տեւեց»,-ասել է Լեոնովը, ավ ծանոթ է եղել Չե Գեւարայի հետ նախքան Կուբայում հեղափոխության հաղթանակը:

Նրա կարծիքով, ամերիկյան հատուկ ծառայությունները շատ էին մտահոգվում, որ Չե Գեւարայի գերի վերցնելու դեպքում ստիպված կլինեին հանձնել նրան դատարանին, որը կարող էր շրջվել ԱՄՆ-ի դեմ: «Եթե նրանք կենդանի թողնեին Չե Գեւրային, ապա չէին կարող մահվան դատապարտել, որովհետեւ դա կարող էր շատ նման լինել Քրիստոսի պատմությանը: Նրանք դա անել չէին կարող»,-նշել է ռուս գեներալը «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում: